ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սերբիան և Կոսովոն համաձայնել են վերսկսել բանակցությունները

Սերբիան և Կոսովոն համաձայնել են վերսկսել բանակցությունները
29.06.2017 | 18:18

Կոսովոյի և Սերբիայի ղեկավարները համաձայնել են վերսկսել բանակցությունները՝ Պրիշտինայի և Բելգրադի միջև ամիսներ շարունակվող լարվածությունը մեղմելու համար: Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ ապրիլի 2-ի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Թաչիի խոսքով՝ ինքն ու Վուչիչը համաձայն են «միասին աշխատել բոլոր խնդիրներին լուծում գտնելու համար»:


Վուչիչի կողմից վարչապետ նշանակված Անա Բրնաբիչն էլ հայտարարել է, որ Սերբիայի նպատակը «Կոսովոյի հետ խաղաղության և համագործակցության քաղաքականությունն է, ալբանացի ժողովրդի հետ պատմական հաշտեցումը»:
Կոսովոյի 1,8 միլիոն բնակչության մոտ 90 տոկոսը էթնիկ ալբանացի է: 2008-ին Կոսովոն իրեն հռչակեց Սերբիայից անկախ պետություն: Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, սակայն 2011-ին Եվրամիության նախաձեռնությամբ համագործակցության շրջանակ է ստեղծվել Բելգրադի և Պրիշտինայի միջև:

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ